
Ախալքալաքում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել – այս մասին տեղեկությունը հաստատում են Սամցխե-Ջավախքի մարզպետարանում: Ըստ Գիորգի Միքելաձեի՝ վարակման աղբյուրը պարզ չէ: Այս փուլում ընթանում է կոնտակնտրեի որոնման աշխատանքները:
Մինչ այժմ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուս գրանցվել էր Ասպինձայի, Ադիգենի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում:
Հոկտեմբերի 2-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավաքխում COVID 19-ի 36 դեպք է գրանցվել: tv9news.ge