Վրաստանի առողջապահական համակարգի ներուժը սպառված է, ու սա ամենամեծ ռիսկն է: Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նա ընդգծել է, որ այսօր, երբ պանդեմիայից մոտ 8 ամիս է անցել, ժամանակակից աշխարհը չի կարողացել կորոնավիրուսի դեմ պայքարում նոր բան առաջարկել: Այդ պատճառով հորդորները նույնն են` դիմակ, հեռավորության պահպանում, հանրային վայրեր այցերից խուսափում և այլն:
Գախարիան հաստատել է` կառավարությունը չի պատրաստվում դիմել սահմանափակումների, սակայն երկիրն ադապտացիայի ու համաճարակի կառավարման փուլում է, այդ պատճառով քաղաքացիներից պահանջվում է հետևել կանոններին` կրկնելու համար այն հաջողությունը, որ երկիրն ունեցավ վարակի բռնկման առաջին ալիքի դեպքում:
Կազմակերպությունների կողմից ջերմաչափումն ուժի մեջ է, և չնայած պարտադրանք չկա, բայց դեռևս ուժի մեջ է տարեցների` տնից միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դուրս գալու պահանջը:
Նոր վարակվածների թիվը նախորդ օրվա ընթացքում 578 է: 375 մրադ ապաքինվել է, 4619 ապաքինված` պանդեմիայի սկզբից: Մահացել է 53 մարդ:
Նյութի աղբյուր՝ www.aliq.ge