Վրաստանի նախագահն առաջարկել է Թբիլիսիում անցկացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը

Վրաստանի նախագահն առաջարկել է Թբիլիսիում անցկացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և պատրաստակամություն հայտնել, հնարավորության դեպքում, Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Եկել է նախագահների հետ բանակցությունների ժամանակը, որոնք նախատեսված են այս շաբաթ … կարևոր է պահպանել այն, որ Վրաստանը հավատարիմ է երկու հարևան երկրների նկատմամբ չեզոքությանը: Մեր տնտեսությունն ու զարգացումը կախված են տարածաշրջանում կայունությունից և խաղաղությունից», – հայտարարել է Զուրաբիշվիլին՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վրացական կողմը կողմերին զինադադարի կոչ է արել՝ խուսափելու համար հակամարտության զոհերից:

Նյութի աղբյուրը՝ 1in.am