«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Նինոծմինդա քաղաքի շտաբը շարունակում է իր աշխատանքը

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Նինոծմինդա քաղաքի  շտաբը շարունակում է իր աշխատանքը

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Նինոծմինդա քաղաքի շտաբը շարունակում է իր աշխատանքը:

Կուսակցության անունից առաջադրված պատգամավորի մեծամասնական թեկնածու Մելիք Ռաիսյանը նշում է, որ իրենց շտաբի աշխատակիցների վրա կա ճնշում: Նրա խոսքով այդ ճնշման նպատակն է, որպեսզի իրենց կուսակցությունը ընտրությունների ժամանակ ձայներ չհավաքի:

Այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվեց Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության մասին, որում նա նշում էր, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք և որևէ հանգամանք չի կարող փոխել այդ փաստը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության բացասական վերաբերմունքը չուշացավ: Բնակչության շրջանում սկսեցին լուրեր պտտվել, որ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության Նինոծմինդա քաղաքի շտաբը փակվել է:

Շտաբի ղեկավար Թագուհի Վարդանյանն էլ նշում է, որ իրենց ճնշում են և կոչ անում աշխատել «Վրացական երազանք» կուսակցության օգտին:

Radio NOR · Штаб "Единого национального движения " не закроется