
Նինոծմինդայի մունիցիպալիտետում շատացել են կորոնավիրուսով վարակվածների թիվը: Հոկտեմբերի 8-ին արձանագրվել է վարակվածության ևս 4 դեպք, վարակակիրները հանդիսանում են մեկ ընտանիքի անդամ:
Այսպիսով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում վարակակիրների ընդհանուր թիվը 12 է:
Այն բանից հետո, երբ Փոքր Արագյալ գյուղի բնակչի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնը թեստավորել էր 33 կոնտակտավոր անձանց: Սեպտեմբերի 30-ի երեկոյան պարզ էր դարձել, որ նրանցից 7 հոգին վարակված են:
Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան 74 կոնտակտավոր անձինք, իսկ 96 անձ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: