Ընտրական հանձնաժողովների աշխատանքը մեկնարկել է

Ընտրական հանձնաժողովների աշխատանքը մեկնարկել է

Նինոծմինդայի մունիցիպալիտետը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կունենա 37 ընտրատեղամաս: Սեպտեմբերի 30-ին բոլոր ընտրատեղամասերում կայացել է հանձնաժողովների նիստերը, որտեղ ընտրվել են հանձնաժողովի նախագահներ, նախագահի տեղակալներ և քարտուղարներ: Այդ նիստերով էլ մեկնարկել է ընտրատեղամասերի աշխատանքները:

Ընտրատեղամասերում աշխատանքը մեկնարկում է առավոտյան ժամը 10:00-ից և ավարտվում 18:00-ին: Ընտրատեղամասերի պատերին փակցված են ընտրողների ցուցակները, որոնք հասանելի են ընտրողների համար: Վերջիններս մինչ հոկտեմբերի 13-ը կարող են ստուգել իրենց անունների առկայությունը ցուցակներում, որպեսզի կատարվեն համապատասխան ուղղումներ:

Նինոծմինդայի շրջանային ընտրական հանձնաժողովը իրականացնում են հանդիպումներ բնակիչների հետ ՛՛Խոսում ենք ընտրողների հետ՛՛ նախագծի շրջանակներում: Այդ հանդիպումների ընթացքում ընտրողները հնարավորություն ունեն ուղղել իրենց հուզող հարցերը քվեարկության գործընթացի մասին:

Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի խոսքով, բնակիչներից շատերը դեռևս լավ ծանոթ չեն ընտրական գործընթացի հետ: Նրա խոսքով, վերջին տարիներին ընտրությունները աչքի են ընկնում իրենց թափանցիկությամբ,անցկացման բարձր մակարդակով և ոչ ոք իրավունք չունի փոխել ընտրողի քվեաթերթիկը:

Առաջիկա ընտրություններում խորհրդարանի 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն համամասնական եղանակով, իսկ 30-ը՝ մեծամասնական:

Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդայի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ մեր զրույցում.

Radio NOR · Избирательные участки начали свою работу