Աթենքում նախընտրական հանդիպման ժամանակ բռունցքով հարվածել են Սաակաշվիլիին

Աթենքում նախընտրական հանդիպման ժամանակ բռունցքով հարվածել են Սաակաշվիլիին

Աթենքում վրացական համայնքի հետ հանդիպման ընթացքում անհայտ անձը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում ու արագ տարածվել։

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջերս հայտարարել էր, թե ինքը մնում է իր կարծիքին Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։ Այս հայտարարությունից հետո նրան զրկեցին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից։ Վրաստանի իշխանությունները նրա այս հայտարարությունը սադրանք որակեցին, իսկ ազգայնականները սպառնում են վրեժ լուծել նրանից նշելով, թե անհերքելի փաստեր կան, որոնք վկայում են` Սաակաշվիլին Դավիթ Գարեջի վանական համալիրը վաճառել է Ադրբեջանին։aliq.ge