«Վրացական քայլերթը» Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել

«Վրացական քայլերթը» Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել

 «Վրացական քայլերթ» ազգայնական կուսակցությունը   «նախազգուշական» բողոքի ակցիա է անցկացրել Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ` Ադրբեջանի իշխանություններին վերջնագիր ներկայացնելով:

«Քայլերթի» 50-ից ավելի ներկայացուցիչներ  «Գարեջին Վրաստան է» և «Կեցցե Վրաստանը» վանկարկումներով երթ են անցկացրել, որից հետո  «Վրացական քայլերթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն կոչ է արել հարևան Ադրբեջանին` Դավիթ Գարեջիի հետ կապված կայացնել «ընկերական որոշում»։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին 10-օրյա վերջնագիր ենք ներկայացնում. Կարծում ենք` Ադրբեջանը մեր ընկեր երկիրն է, ու որպես ընկեր` նա դուրս կբերի իր զինված կազմավորումները` մեր սուրբ տարածքներից », — ասել է Բրեգաձեն:

Վերջնագրի չկատարման դեպքում «Վրացական քայլերթը» սպառնում է «խաղաղ» զբաղեցնել վիճելի տարածքը: Բրեգաձեն վստահ է` Դավիթ Գարեջին  «վաճառվել է»` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և  2008-2012թթ. Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից:

«Վրացական քայլերթը» տարբեր ծայրահեղական խմբերի միավորում է , ստեղծվել է 4 տարի առաջ: Հայտնի է մի շարք աղմկոտ ակցիաներով: Նրանց հիմնական գործունեությունը  «միասեռականության քարոզի» հակազդումն է, միջազգային հասարակական կազմակերպությունների ու գաղթյալների երկրից «վտարումը»:

Մեկ ամիս առաջ այն վերակազմավորվել է՝ որպես կուսակցություն: Բրեգաձեն նպատակ ուներ մասնակցել  խորհրդարանական ընտրություններին, բայց վերջերս հայտնեց, որ հանում է թեկնածությունը` «Հայրենասերների դաշինքի» թեկնածուի օգտին:aliq.ge

Դավիթ Գարեջիի գործի ետևում ավելին է, քան առաջին հայացքից թվում է