Գորելովկայում կրկին խոտ է այրվել, այս անգամ՝ 1200 հակ

Գորելովկայում կրկին խոտ է այրվել, այս անգամ՝ 1200 հակ

Հոկտեմբերի 14-ին  Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում այրվել է  1200 հակ խոտ: 16: 00-ից 00: 00-ն ընկած ժամանակահատվածում հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները մարել են կրակը: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:

Նշենք, որ աշնանային շրջանում խոտի հրդեհը Նինոծմինդայի մունիցիպալիտետի համար հաճախակի երեւույթ է: Հրդեհների պատճառը հիմնականում կրակի հետ անզգույշ վարվելն է: