Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի հանրային դպրոցում կատարվել է մի շարք վերանորոգման աշխատանքներ: Դպրոցի մի մասը դրսից սվաղվել է եւ լուծվել է ջրի խնդիրը:
Թորիայի դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դպրոցի պատին քանդված հատվածներ կար որոնք նորոգվել են, միեւնույն ժամանակ ջուր ենք քաշել եւ դպրոցում ջրամատակարարումը ապահովված է: Ամբողջ աշխատանքները կատարվել է դպրոցի ֆինանսներով։ Ծախսվել է մոտ 5000 լարի գումար, իսկ շենքի հետևի մասն էլ ծրագրավորել ենք վերանորոգել հաջորդ տարի։Ի դեպ ասեմ, որ պետությունը դպրոցների վերանորգման որոշակի մասը տրամադրել է տեղական ինքնակառավարման մարմիներին եւ նրանք պլանավորել էին, որ դպրոցում ջեռուցման համակարգ տեղադրվեր ու գազաֆիկացվեր: Սակայն covid 19 -ի կապակցությամբ, նախարարության կողմից առաջնահերթությունը տրվեց սանհանգույցների կառուցմանը: Քանի որ մեր դպրոցը սանհանգույց ուներ, բայց չունեինք ջեռուցում իսկ ջեռուցման աշխատանքն էլ հետաձգվել էր: Բայց ի ուրախություն բոլորիս, ինձ տեղեկացրեցին, որ հնարավոր է այս ընթացքում նորից անդրադառնան դպրոցի ջեռուցման աշխատանքին»։
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում: