Կորոնավիրուսից մահացած 14 պացիենտներից մեկը մինչև 30 տարեկան էր

Կորոնավիրուսից մահացած 14 պացիենտներից մեկը մինչև 30 տարեկան էր

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից  մահացած 14 պացիենտներից մեծ մասը տարեց է: Սակայն Գամղրելիձեի խոսքով, մահացածների թվում է մեկ մինչև 30 տարեկան անձ: Գամղրելիձեն ասում է, որ այժմ կլինիկապես գնահատվում է այս դեպքը: Գամղրելիձեի մեկնաբանմամբ, պացիենտը բուժում էր ստանում կլինիկայում:

«Ցավոք, այսօրվա դրությամբ տարբեր կլինիկաներում մահացել է 14 պացիենտ: Բաթումիում, Քութաիսիում և նաև Թբիլիսիում ունենք զոհեր: Ինչ վերաբերում է տարիքին, հիմնականում տարեցներ են, սակայն դժբախտաբար, մահացածների թվում է մեկ մինչև 30 տարեկան անձ: Այժմ կլինիկապես գնահատվում է այս դեպքը»,- հայտարարել Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge