Կորոնավիրուսից մահացած 30-ամյա կինը Դիլիֆից էր

Կորոնավիրուսից մահացած 30-ամյա կինը Դիլիֆից էր

Հոկտեմբերի 19-ին Թբիլիսիի Ծովային հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա կին, ով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի բնակիչ էր: Նա հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Թբիլիսիի Ծովային հիվանդանոց: 

Կենտրոն տեղափոխվելուց հետո հիվանդի մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ և շնչառական անբավարարություն: Անամնեզում նշված են սրտանոթային հիվանդություններ: Մահը գրանցվել է հոկտեմբերի 19-ին:

Դիլիֆ գյուղից 30-ամյա կինը աշխատում էր Դիլիֆ գյուղի դպրոցում:

Նինոծմինդա քաղաքի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով. Դիլիֆ գյուղի դպրոցը անցել է երկշաբաթյա առցանց ռեժիմի: Յոթ մարդ, ովքեր սերտ կապ են ունեցել վարակված անձի հետ, մեկուսացված են:

Կլինիկայում նաև պարզաբանել են, որ հիվանդը տենդով մի քանի օր տանն է եղել՝ չիմանալով, որ վարակված է: Նրան հիվանդանոց են տեղափոխել թուլության և հոդացավերի պատճառով:

Կորոնավիրուսը հաստատվել է նրա հոսպիտալացումից հետո: Կինը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել, նշվել է միայն ավելորդ քաշի մասին: