Ախալցիխեի «Կրեդո» բանկի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ախալցիխեի «Կրեդո» բանկի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Այսօրվանից «Կրեդո» բանկի Ախալցիխեի կենտրոնն անցնում է հեռավար ռեժիմի: Հոկտեմբերի 21-ին, բանկի աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս: 

Ինչպես հայտարարում են «Կրեդո» բանկում, աշխատակցի վարակման մասին տեղեկացել են երեկ երեկոյան, իսկ այսօրվանից ընդունել են համապատասխան որոշումներ: Չնայած նրան, որ առողջապահության նախարարությունից նրանց հետ դեռևս չեն կապնվել, աշխատակիցները սեփական կամքով ինքնմեկուսացվել են: 

«Կհետևենք առողջապահության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարություններին: Հետևաբար, նման դեպքերում բոլորին թեստավորում ենք: Իսկ մինչ այդ, կենտրոնը կլինի փակ»,-«9-րդ ալիքի» մոտ ասում է Մեգի Գուրգենիձեն: 

Վարակված անձը «Կրեդոի» աշխատակցի հետ շփում է ունեցել Հոկտեմբերի 16-ին: