Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստից առաջ խոսել է երկրի համաճարակային իրավիճակի մասին:
Նրա խոսքով, եթե Վրաստանի բնակչության 90 տոկոսը դիմակ կրի, երկրում կորոնավիրուսի տարածումը կնվազի 70 տոկոսով:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ համաճարակի դեմ դեռևս չկա ավելի արդյունավետ միջոց, քան դիմակը, սոցիալական հեռավորությունը և տարրական հիգիենայի կանոնների պահպանումը: Այդ իսկ պատճառով բոլորս պետք է պահպանենք այս կաննոները և հոգ տանենք միմյանց մասին: Հակառակ դեպքում, վարակի աճը կլինի շատ արագ և մեծ վնաս կհասցնի մեր տնտեսությանն ու քաղաքացիներին: Պետք է պատասխանատվություն ցուցաբերենք և առաջին հերթին պետք է հոգ տանենք մեր տարեցների մասին»,- հայտարարել է Գախարիան:
Նյութի աղբյուր՝ Aliq.ge