Գետերում կուտակված աղբը շարունակում է մնալ ամենակարեւոր ու դեռեւս անլուծելի խնդիրներից մեկը Նինոծմինդայի շրջանում:
NOR ռադիոն բազմիցս անդրադարձել էր, որ Հեշտիայից դուրս հոսող ջրերը որոնք միանալով իրար գալիս լցվում են Ղաուրմա գյուղի միջով հոսող Թափարվան գետը, իրենց հետ տանում են հիմնականում շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մի մասը լցվում է գետը, մի մասն էլ կուտակվում է գետում առկա խողովակի եւ կամուրջի մոտ:
Աղբը կուտակվելով ավելի եւ ավելի է շատանում:
Նշենք, որ գյուղերում տեղադրված են աղբամաններ, սակայն բնակիչները շարունակում են աղբը նետել առվակներում, ցուցաբերելով անփույթ վերաբերմունք բնության նկատմամբ:
Շրջակա միջավայրը աղտոտելու դեպքում սահմանված են տուգանքներ, մանրամասները՝ այստեղ.
Լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ.