2019 թվականին NOR ռադիոյին էր դիմել Ուչմանա գյուղի բնակիչը (Ռ. Շահինյանը) լուսաբանելու իրենց հուզող խնդիրը:
Բանն այն է, որ Ռ. Շահինյանի հարեւանի տան բակում գտնվում են մի քանի բարձր ծառեր, որոնք ուժեղ քամու հետեւանքով կարող են կոտրվել և ընկնել մոտակա տների վրա, այդ թվում՝ իրենց: Բնակիչը ասում էր, որ հարկավոր չէ ամբողջովին կտրել ծառերը, միայն վերեւի մասը թող կտրեն, մինչեւ էլէկտրական լարերի բարձրությանը, որպեսզի դրանք վտանգ չներկայացնեն: Հարեւանուհին նույնպես դեմ չէ դրան:
Մենք այցելեցինք Ուչմանա գյուղ, որտեղ բնակիչը կրկին հայտնեց իր դժգոհությունը այդ հարցի վերաբերյալ. «Արդեն 1 տարի է անցել բայց էլի նույն իրավիճակն է, ոչ լսող կա ոչ էլ տեր կանգնող: Վերջերս ասել էին թե մենք կուղարկենք համապատասխան տեխնիկա, դուք բարձրացեք եւ կտրեք։ Ես 72 տարեկան մարդ եմ եւ ի վիճակի չեմ բարձրանալ եւ կտրել»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.
2019 թվականին պատրաստած նյութը ստորեւ.