
Վրաստանում՝ Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում բուժվող կորոնավիրուսով վարակված 15-ամյա աղջիկը մահացել է:
Այս մասին «ԻնտերպրեսՆյուզ» գործակալությանը հայտնել է կլինիկայի բժշկական տնօրեն Լալի Թուրձելաձեն:
Այսօրվա դրությամբ սա Վրաստանում կորոնավիրուսից ամենաերիտասարդ մահվան դեպքն է: Հիվանդը կլինիկայում էր ավելի քան երկու շաբաթ, նա միացված էր արհեստական շնչառության սարքին: