Կորոնավիրուսի այսօր հայտնաբերված 2 401 դեպքից մայրաքաղաքի և մարզերի ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում հայտնաբերվել է 976 դեպք, Աջարիայում՝ 328, Իմերեթիում՝ 368, Քվեմո Քարթլիում՝ 61, Շիդա Քարթլիում ՝ 135, Գուրիայում՝ 62, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 280 դեպք, Կախեթիում՝ 70, Մցխեթա-Մթիանեթիում՝ 31, Սամցխե-Ջավախեթիում՝ 55, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 35:
Ինչպես հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, այս փուլում կա 15332 ակտիվ վարակված դեպք:
«4 489 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ 2 198-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 723-ը՝ Աջարիայում: Մենք ունենք 638 ծանր հիվանդ հիվանդ, այդ թվում 316-ը Թբիլիսիում և 100-ը՝ Աջարիայում: Դրանցից 293-ը միացված է արհեստական շնչառության սարքին, այդ թվում Թբիլիսիում՝ 150-ը, Աջարիայում՝ 94-ը: Կովիդ-հյուրանոցում է 2446 մարդ, այդ թվում՝ 1 127-ը ՝ Աջարիայում, 822-ը ՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 8397 մարդ: Մենք կարանտինի տարածքում ունենք 3 160 մարդ, այդ թվում՝ 682-ը Թբիլիսիում և 1426-ը՝ Աջարիայում: Հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 4-ը ընդհանուր առմամբ 12 110 մարդ տեղափոխվել է սահմանից: Այսօրվա դրությամբ 28 690 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 2 819-ըԹբիլիսիում, 11 423-ը
Աջարիայում, իսկ 4 177-ը՝ Իմերեթիում», – հայտարարել է Ալեքսանդր Խոջևանիշվիլին:
Կորոնավիրուսից մահացել է ևս 20 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 401: