Կորոնավիրուսի այսօր հայտնաբերված դեպքերից Թբիլիսիում հայտնաբերվել է 1 197 դեպք, Աջարիայում՝ 620, Իմերեթիում՝ 438: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալներին և վերջին 24 ժամում կառավարության կողմից իրականացված միջոցառումների մասին:
«Այսօրվա դրությամբ 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի նոր հաստատված 2 859 դեպք: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, որոնք հայտնաբերվել են երկրում մինչ օրս առաջին վարակի պահից, կազմում է 54 852:
Մենք շարունակում ենք պահպանել դրական դինամիկա ապաքինվող մարդկանց աճի առումով: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 754 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 39 773-ի:
Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մահացավ 18 մարդ, այդ թվում՝ յոթը Թբիլիսիում, չորսը՝ Աջարիայում, չորսը՝ Իմերեթիում, երկուսը՝ Քվեմո Քարթլիում և մեկը՝ Մցխեթա-Մթիանեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր 441 մահվան դեպք:
Այսօր արձանագրված 2859 դեպքերից ըստ մայրաքաղաքի և մարզերի ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում հայտնաբերվել է 1 197 դեպք, Աջարիայում՝ 620, Իմերեթիում՝ 438, Քվեմո Քարթլիում՝ 109, Շիդա Քարթլիում՝ 62, Գուրիայում՝ 63, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 138 դեպք, Կախեթիում՝ 94, Մցխեթա-Մթիանեթիում՝ 38, Սամցխե-Ջավախեթիում՝ 72, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 28», – հայտարարել է Խոջևանիշվիլին:
Ըստ նրա, այս փուլում կա 14 612 ակտիվ վարակված դեպք:
«4670 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում, 2228-ը՝ Թբիլիսիում, 740-ը՝ Աջարիայում: Մենք ունենք 585 ծանր հիվանդ, այդ թվում՝ 278-ը Թբիլիսիում և 102-ը՝ Աջարիայում: Նրանցից 345-ը միացված են արհեստական շնչառության սարքին, ներառյալ Թբիլիսիում՝ 201, Աջարիայում ՝ 98: Կովիդ-հյուրանոցում է 2 599 մարդ, այդ թվում՝ 1 299-ը ՝ Աջարիայում և 849-ը՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 7343 անձ:
Մենք կարանտինի տարածքում ունենք 3 015 մարդ, այդ թվում՝ 651-ը Թբիլիսիում և 1 346-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում 12 731 մարդ տեղափոխվել է սահմանից:
Այսօրվա դրությամբ 34 439 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 3 502-ը՝ Թբիլիսիում, 15,693-ը՝ Աջարիայում, 4,301-ը՝ Իմերեթիում», – հայտարարել է Ալեքսանդր Խոջևանիշվիլին: