Ոչ մի ռեսուրս չունենք, վարակվածներ ընդունելու համար

Ոչ մի ռեսուրս չունենք, վարակվածներ ընդունելու համար

Չգիտես ինչու բոլորը կարծում են, որ հեշտությամբ կանցնի ամեն ինչ, բայց այդպես չէ: Առաջին համալսարանական կլինիկայում վարակվածներ տեղափոխելու հնարավորությունն աստիճանաբար նվազում է: Այս մասին Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն՝ Լևան Ռատիանին խոսել է «Իմեդիի օր» հաղորդման ընթացքում: 

«Մեր կլինիկայի օրինակով ուզում եմ ասել, որ ոչ մի ռեսուրս այլևս չունենք, որպեսզի պացիենտներ ընդունենք, անգամ մեր ընտանիքի անդամներին չենք կարող տեղափոխել: Ցավոք, այս փուլում կլինիկան նման հնարավորություն այլևս չունի: Բուժ անձնակազմն էլ վարակված է:Սակայն ով աշխատում է՝ բժիշկները, քույրերը և սանիտարները, այստեղ 24 ժամ պայքարում են հիվանդների կյանքը փրկելու համար»,- ասում է Լևան Ռատիանին: 

Նա հասարակակությանը դիմում է խնդրանքով, որ պաշտպանվեն: Որովհետև նրանք էլ մարդ են և վարակվելու դեպքում, ոչ ոք նրանց մասին հոգ տանել չի կարող: Եթե ժողովուրդը չհավատա բժիշկներին, Վրաստանում էլ տեղի կունենա այն, ինչ կատարվեց Իտալիայում: 

Կլինիկայի բժիշկները պայքարում են մոտ 125 կյանքի համար: Այստեղից 40 պացիենտի առողջական վիճակը ծանր է: tv9news.ge