Այսօրվանից Նինոծմինդայի մունիցիպալիտետում կսկսի գործել Covid կենտրոն:
Ինչպես իմացանք «ევექსის კლინიკები» ნინოწმინდის կլինիկայից, այժմ կորոնավիրուսով 15 հիվանդ տեղում բուժվում է, սակայն անհրաժեշտության դեպքում մահճակալների թիվը կավելացվի 35-ի: Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա ներկայումս տեղում միայն մեկն է, բայց նախատեսվում է ավելացնել եւս երկուսը:
Ինչ բժշկական սարքավորումներ են տեղադրվելու Covid կենտրոնում և քանի հիվանդ է հաշվարկվելու: Այս հարցերի շուրջ մենք կապվեցինք «ევექსის კლინიკები» մամուլի կենտրոնի աշխատակից Թատի Խորբալաձեյի հետ, ով ուղարկեց մեզ փաստաթուղթ բայց դրանում տվյալներ չկան:
Նամակի բովանդակությունը հետևյալն է.
Նինոծմինդա քաղաքի կլինիկան ընդունում է COVID-19 վիրուսակիր հիվանդներին. Նինոծմինդայի «ევექს» կլինիկա ակտիվորեն ներգրավված է COVID-19 կասկածվող եւ հաստատված դեպքերի բուժման մեջ: Կլինիկան հագեցած է սարքավորումներով և դեղամիջոցներով համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու համար: «ევექს» կլինիկայի ադմինիստրացիան ակտիվորեն աշխատում է բժշկական աշխատողներին աջակցելու համար լրացուցիչ անձնակազմի որոնման վրա համաձայն տրամադրվող բժշկական օգնության պրոֆիլի: Տեղական ինքնակառավարման մարմինները և հանրային առողջության կենտրոնը ակտիվորեն համագործակցում են կլինիկայի վարչակազմի հետ ծանր համաճարակաբանության կառավարման գործում: «ევექს» կլինիկայի բժշկական անձնակազմն անում է հնարավորը բնակչությանը համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար:Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով ՝ Սակրեբուլոյի նախագահի հետ քննարկվել են COVID կենտրոնի բացման հետ կապված բոլոր ընթացիկ խնդիրները: Նախնական տվյալների համաձայն, միջին ծանրության հիվանդները տեղում բուժում կստանան, իսկ ծանր հիվանդների համար նրանց կտրամադրվի առաջին բուժօգնություն, որից հետո հիվանդները կուղարկվեն վերակենդանացման բաժանմունքներ: