
«Մոդերնայի» արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարժենա 25-ից 37 դոլար: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար, Ստեփան Բանսելը:
«Մեր պատվաստանյութը կարժենա մոտավորապես նույնը, ինչ գրիպի դեմ պատվաստանյութը, որի գինը 10-ից 50 դոլար է»,- հայտարարել է Բանսելը:
«Մոդերնայի» ղեկավարն ասում է, որ պատվաստանյութի գինը կախված կլինի նրանից, թե ինչ քանակ կպատվիրեն տարբեր երկրների կառավարությունները:
«Մոդերնայի» տեղեկությամբ, «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը արդյունավետ է 94,5% -ով:1tv.ge