Ախալցիխեում 34-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսից

Ախալցիխեում 34-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսից

Ախալցիխեում կորոնավիրուսից 34-ամյա տղամարդ է մահացել: Ըստ հարազատների, նա մոտ երկու շաբաթ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, քանի որ նրա առողջական վիճակը ծանր էր: Ուներ թե ոչ այլ հիվանդություններ, անհայտ է: 

«Այսօր մահացել է 34-ամյա տղամարդը և ուզում եմ ցավակցել նրա ընտանիքի անդամներին և բոլոր ախալցխացիներին: Երկու շաբաթ միացված էր շնչառության սարքին: Ուներ, թե ոչ այլ հիվանդություններ, չգիտեմ: Ինչպես երևում է, վիրուսի պատճառով շնչառության խնդիր է առաջացել, և հաղթահարել չի կարողացել»,- պատմում է նրա հարազատ՝ Զուրաբ Մաղրաձեն: 
Այս փուլում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի:tv9news.ge