Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսների դեպքերը չեն նվազել և երկրում կա 3 128 նոր դեպք, հաշվի առնելով, որ հանգստյան օրերին և տոնական օրերին թեստերի քանակը պակաս է:
Օրինակ, ըստ Գամկղելիձեի, եթե շաբաթվա օրերին միասին վերցրած «Փի Սի Ար» և հակագենի վրա հիմնված արագ թեստերի քանակը տատանվում է 12 000-ից 13 000-ի սահմաններում, ապա վերջին երկու օրվա ընթացքում այդ թիվը տատանվում է 7 000-8 000-ի միջև:
Գամղրելիձեն ասում է, որ Վրաստանը մտնում է վարակի տարածման գագաթնակետ և դեպքերի թիվն էլ ավելի կաճի:
«Այսօր մենք ունենք 3 128 նոր դեպք, սակայն դա այսպես ասած համահունչ չէ երկրում վարակի տարածման հետ: Ինչպես գիտեք, վերջին շրջանում մենք անցել ենք ավելի քան 4 000 նոր դեպքի սահմանը, կարելի է ասել, որ մենք մտել ենք գագաթնակետ, պարզապես այսօր դեպքերի քանակը կախված էր այս երեք օրից, երբ թեստերի քանակը նվազել էր, հանգստյան օրերին և հատկապես արձակուրդներին, երեկ և դրա նախորդ օրը «Փի Սի Ար» և հակագենի վրա հիմնված արագ թեստերի քանակը մոտ 7 000-ից 8 000-ի սահմանում էր, երբ շաբաթվա այլ օրերին մենք վերցնում ենք 12 000-13 000 նմուշ: Հետևաբար, 3 128 թիվը թող ձեզ չհանգստացնի, վարակման դեպքերը չեն պակասում, հակառակը, ավելանում են, մտնում ենք գագաթնակետային փուլ և չգիտենք, թե ինչքան կտևի,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge