Վարակված է մետրոյի մոտ 20 մեքենավար

Վարակված է մետրոյի մոտ 20 մեքենավար

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության մամուլի հետ հարաբերությունների մենեջեր Թամազ Ռոբաքիձեն հայտարարում է, որ այս փուլում Թբիլիսիի մետրոյում կա մոտ 20 վարակակիր մեքենավար, իսկ Թբիլիսիի մետրոյում աշխատում է 220 մեքենավար, համապատասխանաբար, մետրոյի աշխատանքին վտանգ չի սպառնում:

«Ընդհանրապես, ընկերությունն ունի պայմանագիր, ըստ որի, մեր աշխատակիցները, որոնք ունեն ախտանշան, թեստավորվում են, որը ներառում է ինչպես «ՊՇՌ», այնպես էլ՝ միանգամյա թեստավորում: Նրանց վարակվելը չենք կարող կապել աշխատանքային պարտականությունը կատարելու հետ, քանի որ մեքենավարի խցիկը ուղևորներից մեկուսացված է: Համապատասխանաբար, նրանք ուղևորի հետ որևէ կապ չունեն: Որտեղից են վարակվել, չգիտենք»,- հայտարարել է Ռոբաքիձեն:1tv.ge