Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները, ովքեր գտնվում են ռիսկային գոտում, անվճար կպատվաստվեն սեզոնային գրիպի դեմ:
Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով, պատվաստումները մեկնարկել են նոյեմբեր ամսից: Կենտրոնը արդեն ստացել է 400 բաժին պատվաստանյութ, որոնք կբաշխվեն ըստ գյուղերի:
Սամցխե Ջավախեթիում պատվաստանյութերը բաժանվել են հետևյալ կերպ՝ Ասպինձա՝ 200 բաժին, Նինոծմինդա՝ 400, Բորժոմի՝ 600, Ախալքալաք՝ 450: