Նոյեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4780 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 123 470 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 489 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 102 270 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1161:
Կարանտինային գոտում է գտնվում 2 114 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6251 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 863 պացիենտ:aliq.ge