Ամերիկյան United Airlines ընկերությունը ուրբաթ սկսել է չարթերային չվերթներ կատարել դեպի տարբեր երկրներ՝ կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի բաշխման համար, որը մշակել են Pfizer եւ BioNTech ընկերությունները, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Անցյալ ուրբաթ Pfizer-ը եւ BioNTech-ը հայտ էին ներկայացրել պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու համար։
Ընկերությունները հայտարարել են, որ եզրափակիչ փուլում կլինիկական փորձարկումներ անցկացնելու ժամանակ BNT162b2 կոչվող պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 95 տոկոս։
Այսպիսով, Pfizer ընկերությունը արագ առաջմղման հիմքն է դնում, եթե ստանա Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման վարչության եւ ամբողջ աշխարհում մյուս կարգավորող մարմինների հավանությունը, նշում է Wall Street Journal-ը։
Առաքման ծրագիրը ներառում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գոյություն ունեցող եւ լրացուցիչ պահեստներ՝ ի հավելումն «տասնյակ բեռնատար ուղերթների եւ ամենօրյա հարյուրավոր բեռնափոխադրումների», նշում է պարբերականը։news.am