«Covid19-ի կասկածով հիվանդանոց չեն ընդունել».Մահացած հայերի հարազատները մեղադրում են առողջապահությանը

«Covid19-ի կասկածով հիվանդանոց չեն ընդունել».Մահացած հայերի հարազատները մեղադրում են առողջապահությանը

Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա գյուղում մահացած հոր-դստեր ընտանիքի անդամները առողջապահության հաստատությանը մեղադրում են անուշադրության մեջ: Ընտանիքի տնային տնտեսուհին հաստատում է, որ շտապ օգնությունը դստերը հիվանդանոց չտեղափոխեց, իսկ կլինիկան իր ամուսնուն հետ է ուղարկել: Չորս օր շարունակ,  Կովիդ19-ին բնորոշ ախտանշաններ նկատվում են նաև ընտանիքի մնացած երկու անդամի մոտ, սակայն 112 զանգահարել նրանց էլ չի հաջողվում: 

Քոսյանների ընտանիքի երկու անդամները վատացել են նոյեմբերի 16-ին: Հազ, բարձր ջերմություն և ցավեր աղջկա և հոր մոտ սկսվել են միաժամանակ: Գյուղի բժիշկը ընտանիքին խորհուրդ է տվել բուժումը շարունակել հիվանդանոցում: Անա Քոսյանն ասում է, որ շտապ օգնությունը զանգահարելուց 3 ժամ ուշ է եկել, սակայն ծանր իրավիճակում գտնվող հորն ու դստերը հիվանդանոց չեն տեղափոխել: Իսկ Ծղալթբիլայում, կորոնավիրուսից վախենալով, ընտանիքի մեքենան վարել ոչ ոք չի համաձայնվել: 

Շտապ օգնության գնալուց հետո 40-ամյա կինը մահացել է: Սակայն ողբերգությունն այսքանով չի ավարտվում: Քոսյանների ընտանիքի հարազատը նշում է, որ մի քանի ժամերի ընթացքում բարդացել է նաև հոր առողջական վիճակը: Լիդա Պողոսյանն շտապ օգնության աշխատակազմից բացի, անուշադրության մեջ մեղադրում է նաև կովիդկլինիկաներին: 

Հակոբ Քոսյանը կլինիկա «Իմեդի» գնացել է նոյեմբերի 23-ին: Չնայած գրանցելուն, ոչ մի տեղ մանրամասներ չեն նշված, որի պատճառով կլինիկայի տնօրենն կասկածում է, որ Քոսյաններն ուզում էին PCR թեստ հանձնել: Իսկ քանի որ հիվանդանոցն այլևս թեստեր չուներ, հաջորդ օրն են գրանցել: 

Ծղալփբիլային և ևս չորս գյուղերին միայն երկու բժիշկ՝ ամուսիններ՝ Մարիա Կարակեզյանն ու Վահան Վահանյանն են ծառայում: Մարիան ասում է, որ Քոսյանների դիմելուն պես նա կանչել է շտապ օգնություն:

Բժիշկը նշում է նաև այն, որ բարդ համաճարակային իրավիճակից ելնելով, կովիդ19 թեստ բոլորը հանձնել չեն կարող: 

Ընտանիքի երկու անդամին հուղարկավորելուց հետո, ջերմություն ունի մյուս երկու անդամը: Ընտանիքին 112-համարով զանգահարել մինչ օրս չի հաջողվում:tv9news.ge