Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 033 նոր դեպք, ապաքինվել է 4 061 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 033 նոր դեպք, ապաքինվել է 4 061 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 033 նոր դեպք: Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 061 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 143 376 դեպք, այստեղից ապաքինվել է 121 621 պացիենտ, մահացել է 1 342 մարդ:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 033 հաստատված դեպք: Երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 143 376 դեպք:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 4 061 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 121 621-ի:

Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 39 նոր դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք մահվան 1 342 դեպք:

Այսօր արձանագրված վարակման 4 033 նոր դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 705 դեպք, Աջարիայում՝ 402, Իմերեթիում՝ 624, Քվեմո Քարթլիում՝ 286, Շիդա Քարթլիում՝ 281, Գուրիայում՝ 84, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 273, Կախեթիում՝ 239, Մցխեթա-Մտիանեթիում՝ 62, Սամցխե-Ջավախեթիում՝ 68, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 9:

Այս փուլում երկրում կա վարակի 20 387 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 397 մարդ, այդ թվում `2 806-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 999-ը` Աջարիայում, 1 241-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 1 058 ծանր հիվանդ, այդ թվում` 507-ը Թբիլիսիում, 154-ը Աջարիայում, 223-ը՝ Իմերեթիում: Այստեղից 466-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `215-ը Թբիլիսիում, 119-ը՝ Աջարիայում, 47-ը՝ Իմերեթիում:

3 798 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 272-ը ՝ Թբիլիսիում, 1 973-ը՝ Աջարիայում, 291-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 10 192 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 1 980 մարդ, այդ թվում 465-ը՝ Թբիլիսիում, 1 004-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 19 641 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 765 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 203 մարդ, Աջարիայում 11 505, Իմերեթիում 4 996»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:1tv.ge