Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում հղիներին պատվաստվել գրիպի դեմ

Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում հղիներին պատվաստվել գրիպի դեմ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, երկրում գրիպի վարակը դեռ չի շրջանառվում:

Գամղրելիձեն կոչ է անում բոլորին, հատկապես հղի կանանց, օգտվել առաջարկից և պատվաստվել գրիպի դեմ:

«Ինչպես գիտեք, մենք ամեն շաբաթ թարմացնում ենք գրիպի մասին տեղեկությունները, այսօր տեղեկատվությունը կգա, և մենք կտեսնենք: Մինչ այժմ գրիպի վարակի շրջանառություն չի արձանագրվել: ՈՒստի ևս մեկ անգամ օգտվելով առիթից, կոչ եմ անում գնալ պոլիկլինիկաներ և պատվաստվել գրիպի դեմ, երկրում ունենք պատվաստանյութի բավարար քանակ և մենք վերացրել ենք բոլոր արգելքները: Դրա համար դեռ ժամանակ կա: ՈՒնենք բավարար քանակությամբ, մոտ 60-65 հազար չափաբաժին և խնդրում եմ օգտվել այդ առաջարկից, որն այս տարի արել է պետությունը: Այս տարի պետությունը գնել է 235 հազար չափաբաժին: Մենք խնդրեցինք ուսուցիչներին ներգրավվել: Կրկին հորդորում եմ հղիներին, որ ամբողջ սեզոնի ընթացքում հղիների համար պահպանվելու են որոշակի քանակությամբ դեղաչափեր: Ցանկալի է, որ բոլոր հղի կանայք պատվաստվեն»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge