
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Մ. Գոնդուրա գյուղում ջրահեռացման ջրանցքի մաքրման և վերականգնման համար:
Այդ աշխատանքներն իրականացնելու համար տեղական բյուջեից հատկացվել է 12’300 լարի:
9`841 լարի գումարի տենդերը շահեց Ախալքալաքից GOLD 777 ընկերությունը:
Նշենք, որ ջրահեռացման ջրանցքների բացակայության պատճառով ամեն տարի տեղատարափ անձրևներն ու ձնհալի ջուրը հեղեղում էին Մ. Գոնդուրա գյուղի բնակիչների բակերն ու այգիները:
Ըստ Գոնդուրայի գյուղական համայնքի Սակրեբուլոյի պատգամավոր Գրիգոր Շամիլյանի, այս նախագիծը կօգնի խուսափել գրեթե ամեն տարի գարնանը և ամռանը ծագող խնդիրներից: