Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 2 067-ը արձանագրվել է Թբիլիսիում, 708-ը՝ Իմերեթիում, 331-ը՝ Աջարիայում,,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 10-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 636 թեստ, այստեղից 11 718-ը՝ հակագենի արագ թեստով և 7 918-ը՝ PCR: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 178 953 դեպք:
Ապաքինվել է ևս 3 045 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 148 332: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 43 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 657:
Այսօր արձանագրված վարակման 4 570 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 2 067 դեպք, Աջարիայում՝ 331, Իմերեթիում 708, Քվեմո Քարթլիում՝ 352, Շիդա Քարթլիում՝ 214, Գուրիայում՝ 72, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 325, Կախեթիում՝ 272, Մցխեթա-Մթիանեթիում՝ 133, Սամցխե-Ջավախեթիում՝ 75, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 21»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա խոսքով, այս փուլում երկրում կա 28 938 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 918 մարդ, այդ թվում՝ 3 017-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 991-ը՝ Աջարիայում, 1 357-ը՝ Իմերեթիում:
«Այս փուլում երկրում կա 28 938 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 918 մարդ, այդ թվում՝ 3 017-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 991-ը՝ Աջարիայում, 1 357-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 130 ծանր հիվանդ, այդ թվում՝ 515-ը Թբիլիսիում, 155-ը՝ Աջարիայում, 259-ը՝ Իմերեթիում: Այստեղից 453-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 205-ը Թբիլիսիում, 54-ը՝ Աջարիայում, 77-ը՝ Իմերեթիում: 3 524 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 144-ը՝ Թբիլիսիում, 1 715-ը՝ Աջարիայում, 370-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 18 496 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 1 019 մարդ, այդ թվում 299-ը՝ Թբիլիսիում, 138-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 139 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 50 724 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 817 մարդ, Աջարիայում՝ 10 336, Իմերեթիում՝ 5 647»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: