Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով` Քովիդով հիվանդ պացիենտների բուժման նպատակով Վրաստանը ձեռք է բերել «Ռեմդեսիվիրի» 4000 սրվակ:
Մեկ պացիենտի բուժման համար անհրաժեշտ է 6 սրվակ, հետևաբար գնված չափաբաժինը բավական է դեռևս միայն 660 հիվանդի համար: Դրանք նշանակվելու են այն պացիենտներին, որոնք հոսպիտալացված են, թթվածնից կախում ունեն, ու նրանց վարակումից հետո չի անցել 12 օր:
«Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը չի նշանակվի հիվանդությունը թեթև տանող պացիենտներին, նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին: Նշանակում անելու որոշումն ընդունվելու է հատուկ հանձնաժողովի կողմից: «Ռեմդեսիվիրը» միջազգային առաջատար ինստիտուտների վերջին խորհրդատվություններից է, կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի քան 150 դեղամիջոցներից: Դեղամիջոցը Վրաստանում կլինի մինչև տարեվերջ:aliq.ge