Օրերս առողջական լուրջ խնդիրներով շրջանային հիվանդանոց տեղափոխվեց Նինոծմինդա քաղաքի 64 ամյա բնակիչ Սահականույշ Եսոյանը։
Հիվանդին զննելուց և ախտորոշումը հայտնաբերելուց հետո, տիկին Սահականույշը հիվանդանոցում անցավ ստացիոնար բուժման։ 9 օր տևած բուժումը տվեց իր դրական արդյունքները և հիվանդը կազդուրված դուրս գրվեց հիվանդանոցից։
Սահականույշ Եսոյանը մեր հետ զրույցում հայտնեց իր երախտիքի խոսքը և խորհին շնորհակալությունը բուժող բժիշկ Սամվել Աղալարյանին և ամբողջ բուժանձնակազմին, ցուցաբերած մեծ ուշադրության և հոգատարության համար։
Տիկին Սահականույշը նաև ավելացրեց, որ բացի իրենից մնացած բոլոր հիվանդների հանդեպ ևս շատ հոգատար են բուժանձնակազմի բոլոր անդամները: