Ինչպես է ավելացել աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2020 թվականի ընթացքում. Forbes

Ինչպես է ավելացել աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2020 թվականի ընթացքում. Forbes

Աշխարհի միլիարդատերերն անցնող 2020 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել են 1.9 տրիլիոն դոլար, հաշվել է Forbes պարբերականը:

Դեկտեմբերի 11-ի դրությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանց կապիտալը գնահատվել է 11.4 տրիլիոն դոլար, ինչը 20 տոկոսով ավելին է, քան նրանց ընդհանուր կարողությունն անցած տարվա վերջում:

«Դա համավարակով պայմանավորված մեկուսացման, քաղաքական ցնցումների եւ, հատկապես, մոլորակի ամենահարուստ մարդկանց համար հարստության անհավանական աճի տարի էր: Forbes-ի գնահատմամբ՝ աշխարհում ավելի քան 2200 միլիարդատեր ընդհանուր առմամբ հարստացել է 1.9 տրիլիոն դոլարով 2020 թվականին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պարբերականի հաշվարկներով՝ ամենաարագն ավելացել է 400 չինացի միլիարդատերերի կարողությունը, որն ավելացել է մեկ տարվա ընթացքում 60 տոկոսով կամ 750 միլիարդ դոլարով եւ կազմում է 2 տրիլիոն դոլար: CSI 300 ինդեքսը, որը հետեւում է Շանհայի եւ Շենչժենի բորսաներում ընկերությունների բաժնետոմսերին, այս տարի աճել է 19 տոկոսով:

600 ամերիկացի միլիարդատերերի կարողությունն ավելացել է 560 միլիարդ դոլարով եւ հասել 4 տրիլիոնի: Նշվում է, որ ամենաշատը հարստացել է SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որի կարողությունն աճել է 110 միլիարդ դոլարով եւ հասել շուրջ 137 միլիարդ դոլարի: Ձեռնարկատերը գտնվում է Forbes-ի վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականում:

Ֆրանսիացի միլիարդատերերը հասել են մեծությամբ միասնական կապիտալի երրորդ ցուցանշին 2020 թվականի ընթացքում: 40 միլիարդատերերի կարողությունն աճել է 95 միլիարդ դոլարով՝ հասնելով՝ 500 միլիարդի: Forbes-ը նշում է, որ աճի կեսից ավելին ապահովել են Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Մերնար Առնոն եւ L’Oreal-ի համասեփականատեր Ֆրանսուազա Բեթանքուր Մեյերսը: news.am