Ալյուրը Նինոծմինդայում կրկին թանկացել է

Ալյուրը Նինոծմինդայում կրկին թանկացել է

Չնայած այն հանգամանքին, որ բնակչության սոցիալական վիճակը բավականին բարդ է, կորոնավիրուսի հետեւաքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով, Նինոծմինդա քաղաքում ալյուրի և սննդի գները ամեն դեպքում բարձր են:

Պարզելու համար, թե ինչ արժե այսօր ալյուրն ու հացը, մենք այցելեցինք Նինոծմինդա քաղաքի խանութներ, առեւտրի կետեր ինչպես նաև հացի փռեր :

Նախորդ ամսվա համեմատ մեկ պարկ ալյուրի գինն աճել է գրեթե 10 լարիով

Առաջին դասի ալյուրի մեկ պարկի գինը տատանվում է 56-ից 70 լարի, մինչ այդ արժեր 56-ից 60 լարի: Բարձր կարգի ալյուրի գինը 78-80 է, իսկ ավելի վաղ այն արժեր 68-70 լարի: Այս տարվա մարտից մինչ օրս ալյուրի մեկ պարկը թանկացել է 20 լարիով: 2020 թվականի մարտին ալյուրի մեկ պարկն արժեր 52-55 լարի, իսկ բարձր կարգի ալյուրը՝ 57 լարի:

Ինչպես իմացանք հացի փռերից, հացի գները նույնն են մնացել և դեռ չեն բարձրացել, չնայած այն բանին, որ ալյուրը թանկացել է:

Մանրամասները՝ այստեղ.