Դպրոցների մի մասը փակ կմնա մինչև փետրվար

Դպրոցների մի մասը փակ կմնա մինչև փետրվար

Վրաստանի 10 մեծ քաղաքների դպրոցներում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով  հեռավար ուսուցումը կշարունակվի մինչև հունվարի 31-ը: Աջարիայում  ուսուցումն առցանց ռեժիմով կշարունակվի անհայտ ժամկետով: Որոշման մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը: Նախարարի հրամանն ընդունված է եղել դեռևս նոյեմբերի 27-ին, չնայած չէր հանրայնացվել, այլ ուղարկվել էր միանգամից դպրոցներ: Հրամանի համաձայն՝ Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Թելավի, Զուգդիդի, Զեստաֆոնի, Գորի, Փոթի, Մառնեուլի և Գարդաբանի քաղաքներում ուսումնական գործընթացը հեռավար կլինի մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Հիշեցնենք՝ նախօրեին խորհրդարանում նախարարների թեկնածուների լսումների ընթացքում Վրաստանի ԿԳ նախարարի թեկնածու Միխեիլ Խենկելին նշել էր, որ երկրում մշակված հեռավար ուսուցման մոդելն օրինակելի է, այլ պատգամավորներն առաջարկել էին Վրաստանը դարձնել օնլայն ուսուցման «հաբ»: aliq.ge