Ախալցիխեում բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն (վիդեո)

Ախալցիխեում բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն (վիդեո)

Ախալցիխեում Ռուսթավելի փողոցում, «Իմերեթի» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի պատճառով, վնասված բնակելի կորպուսի փլատակներից, հրշեջ-փրկարարները երկու մարդ են դուրս բերել: Տուժածներին տեղափոխել են բժշկական հաստատություն: 

«Նկուղում երկու չափահաս մարդու գտան: Դուրս բերեցին, փլատակների տակ են մնացել հավանաբար, երկուսն էլ այրվածքներ ունեին, սթրեսային վիճակում էին և տեղափոխեցինք կլինիկա «Էվեքս»»,- ասում է շտապ-օգնության բժիշկ՝ Գիորգի Քուրդաձեն:

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել հինգ հարկանի բնակելի շինության առաջին հարկում գտնվող փակ ռեստորանում: Շենքը մասամբ փլուզված է: Տեղում աշխատում են փրկարարները:

Տեղեկությունը, որ իբր ռեստորանում մի քանի հոգի ընթրում էին, դեռևս չեն հաստատել: tv9news.ge