Թբիլիսիում 21-ամյա տղան սպանել է եղբորը

Թբիլիսիում 21-ամյա տղան սպանել է եղբորը

Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության գլխավոր քննչական վարչության ծառայողները, օպերատիվ-որոնողական ու քննչական գործողությունների թեժ հետապնդման արդյունքում, բերման են ենթարկել 1999 թ-ի ծնված Գ.Ա.-ին: Ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության մեղադրանքով: Այս տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը :

Կատարված հանցագործությունը ենթադրում է 7-ից 15 տարի ազատազրկում:

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սառը զենքով վիրավորել է 2001 թ-ի ծնված եղբորը՝ Մ.Ա.-ին: Շտապօգնության խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել:

Իրավապահները առգրավել են հանցագործության գործիքը ՝ դանակը, որպես իրեղեն ապացույց:

Ընտանիքի անդամի կանխամտածված սպանության գործի քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն », – ասված է տեղեկատվության մեջ: