Երեկ՝ հունվարի 11֊ին NOR ռադիոկայանը տարածեց նյութ որտեղ նշված էր, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մուտք գործել Հայաստան ցամաքային անցակետերով։
Նյութը լայն տարածում գտավ սոցցանցերում և NOR ռադիոկայանը նյութի հրապարակման պահից շարունակում է ստանալ հաղորդագրություններ և նյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ, որտեղ բնակիչները հիմնականում հարցնում են թե կարո՞ղ են արդեն մուտք գործել Հայաստան։
Նշենք, որ սահմանափակումների մեղմացումը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությանը։
Մինչդեռ, Վրաստանում ելք ու մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ, բացառությամբ՝ բեռնափոխադրումների, երբ որ Վրաստանը բացի սահմանները այն ժամանակ նոր հնարավոր կլինի մուտք գործել Հայաստան՝ առանց արգելքների։