Ախալքալաքում կորոնավարակից մահվան դեպք է գրանցվել

Ախալքալաքում կորոնավարակից մահվան դեպք է գրանցվել

Այսօր՝ հունվարի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավարակից մահվան մեկ դեպք։ Տղամարդը 71 տարեկան էր: Տարածաշրջանում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսների 44 մահվան դեպք :

Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 294: Ընդ որում 322-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 387 անձ. Ախալցիխեում՝ 108, Բորժոմիում՝ 110, Ադիգենում՝ 35, Ասպինձայում՝ 39, Ախալքալաքում՝ 14, Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։ COVID-հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 89 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 27 մարդ: Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է մահվան մեկ դեպք, վարակից մահացել է 71 տարեկան տղամարդ։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 38, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 16 թեստի պատասխանի։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 18 անձ, ընթանում է փորձաքննություն։tv9news.ge