Եթե կորոնավիրուս ունենալուց հետո ձեր երեխաի մոտ զարգանում է ցան, ջերմություն և որովայնի ցավ, ապա դուք անպայման պետք է դիմեք բժշկի, սա ախտանիշների թերի ցուցակ է, որոնք բնութագրում են բազմահամակարգային բորբոքային (ինփլամատորային) համախտանիշը:
Ըստ Թբիլիսիի «Նիու հոսպիտալս» կլինիկայի երեխաների առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի, դեռահասի մոտ սինդրոմը կարող է զարգացնել կորոնավիրուս ունենալուց հետո, երեք շաբաթվա ընթացքում կամ դրանից հետո:
Բազմահամակարգային բորբոքային համախտանիշի ախտանիշները ներառում են. մաշկի ցան, ջերմություն, սրտխառնոց, լուծ, կոկորդի ցավ, շնչառության պակաս, դեմքի այտուց, որովայնի ցավ, աչքի լորձաթաղանթի բորբոքում և գլխացավ:
Անչափահասները բուժվում են հիվանդությունից հորմոնով, իսկ ծանր դեպքերում հիվանդներին անհրաժեշտ է իմունոգլոբուլինի փոխներարկում: Այս դեղամիջոցը Վրաստանում սակավ է, միևնույն ժամանակ, այն թանկ է:
«Դեղը շատ թանկ է: Այն որոշ ժամանակ չկար Վրաստանում, և ծնողները ստիպված էին այն ներմուծել արտերկրից: Բազմահամակարգային բորբոքային համախտանիշը բոլորովին նոր համախտանիշ է: Ըստ այդմ, դրա ֆինանսավորումը դեռ մատչելի չէ: 10 կգ քաշ ունեցող երեխայի համար 2 մգ իմունոգլոբուլինի փոխներարկում է անհրաժեշտ, որն արժե մոտ 5000 լարի: Մենք արդեն պատրաստել ենք ուղեցույց ՝ տալով արձանագրության տեսք, որը մշակվել է սիեթլի մանկական հիվանդանոցի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ինֆեկցիայի կառավարման հսկողության հիման վրա: Մեծ աշխատանք կատարվեց բուժման արձանագրության վրացական տարբերակն ունենալու համար: Հուսով ենք, որ պետությունը կհաստատի այս արձանագրությունը, և բուժումը կֆինանսավորվի »,- «Հարավային դարպասի» մոտ հայտարարեց Ցիբաձեն
Նա ծնողներին խորհուրդ է տալիս իրենց երեխաների մոտ ախտանիշներ նկատելուն պես տանել բժշկի:
«Շատ դեպքերում հիվանդը վերակենդանացման բուժման կարիք ունի, ունեցել ենք նաև թեթև դեպքեր: Թեստերը նույնպես բավականին թանկ են, արյան անալիզները ուժեղ լաբորատորիայի կարիք ունեն», – ասաց կլինիկայի ղեկավարը:
Որպես տեղեկանք՝ բազմահամակարգային բորբոքային համախտանիշով Ախալցիխեում և Ախալքալաքում երկու անչափահաս են հիվանդացել: Նրանցից մեկն արդեն ապաքինվել է և գտնվում է տանը, իսկ մյուսը դեռ բուժում է անցնում կլինիկայում:
Բժիշկների խոսքով, այս սինդրոմը հիմնականում նկատվում է 0-ից 18 տարեկան երեխաների մոտ:sknews.ge