Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար դրոններ են գործարկվելու

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար դրոններ են գործարկվելու

Աղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի համար օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։

«Կենտրոնը հավաքելու է, ամփոփելու և ստուգելու է տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաև այլ անձանցից ստացված տվյալների գնահատման միջոցով»,-լրագրողներին ասել են Ռուսաստանի ՊՆ-ից։

Ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է հավասարության սկզբունքով՝ յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնը ուղիղ կապի ուղիներ ունի հակամարտության կողմերի ռազմական հրամանատարության մարմինների և Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի շտաբի հետ:shntnews.am