Երբ է սկսվում մեծ պահքը 2024-ին․ Ինչ ուտել կամ չուտել պահքի ընթացում

Երբ է սկսվում մեծ պահքը 2024-ին․ Ինչ ուտել կամ չուտել պահքի ընթացում

Այս տարի փետրվարի 12-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Մենք տեխնոլոգիաի ընթացքում ուսումնասիրել ենք, թե ինչ կարելի և ինչ չի կարելի ուտել պահք պահելու ժամանակ:

Ինչ չի կարելի ուտել պահքի ընթացքում՝
Մեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից:
Այդ թվում են՝

  • Միս և մսամթերք
  • Կաթնամթերք
  • Թռչնեղեն
  • Ձու
  • Ձկնեղեն

Ինչ կարելի ուտել պահքի ընթացքում՝
Մեծ Պահքը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության` Զատկի տոնը:

Պահքի բաղադրատոմսեր՝

Постные медовые кексы, пошаговый рецепт с фото
  1. Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք իրար։ Բոլոր հեղուկ բաղադրիչները խառնում ենք իրար։
  2. Այդ ամենը խառնում ենք իրար և խմորը խառնում ենք։ Կարող ենք մի քիչ չիր ավելացնել կամ չամիչ։ Թույլ խմոր ենք ստանում։
  3. Ձևամանների 3/4 չափով խմոր ենք լցնում։
  4. 20-30 րոպե թխում ենք` նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում (փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է)։ Ջեռոցից հանում ենք և թողնում ենք սառչի։
  5. Մինչ կեքսերը կսառչեն, պատրաստենք ջնարակը։
    Տարայի մեջ խառնում ենք կակաոն, սուրճն ու շաքարավազը։ Ավելացնում ենք եռման ջուրը և խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Ջրի քանակությունը ընթացքում պետք է կարգավորենք` կախված թանձրությունից։
  6. Կարող ենք գոլորշու վրա դնել, այնուհետև խառնել, բայց եթե եռման ջուր ենք
    ավելացնում, առանց գոլորշու վրա դնելու էլ կարող ենք խառնել։ Ահա այսպիսի ջնարակ ստացանք։
  7. Կեքսերը սառել են, կարող ենք ձևամանից հանել։
  8. Կեքսերը կարող ենք երկու ամանի մեջ կիսել, որպեսզի զարդարելուց ավելի հեշտ լինի։ Սիլիկոնային վրձնով կեքսերի վրա ջնարակ ենք քսում, այնուհետև վրան հրուշակեղենի համար նախատեսված զարդարանք ենք ցանում։ Կարող ենք, առհասարակ, ոչինչ չլցնել վրան։ Պատրաստի կեքսերը 1-2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որ ջնարակը սառչի, ապա հանում ենք և մատուցում:

Ջնարակապատ կեքսեր առանց ձվի և կաթնամթերքի, իրական պահքի բաղադրատոմս , որը շատ հեշտ է և համեղ: Կեքսերի չափը կախված է ձևամանի չափից 

Լոբիով և լոլիկով աղցան

lobi-tomat-150x150

500 գր. լոբի
կես բաժակ ջուր
5 լոլիկ
մաղադանոս
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

Ոսպով աղցան

vosp-150x150

400 գր. ոսպ
100 գր. բուսայուղ
1 կիտրոնի հյութ
2 գլուխ սոխ
սև պղպեղ
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:


Ոսպով, լոբիով և կարտոֆիլով աղցան

salad-2-150x150

200 գր. լոբի
200 գր. ոսպ
4 կարտոֆիլ
2 գլուխ սոխ
աղացած սև պղպեղ
100 գր. բուսայուղ
50 գր. քացախ
Լոբին, ոսպը, կարտոֆիլը առանձին-առանձին եփել, քամել, պաղեցնել, լավ խառնել, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխը, աղը, սև պղպեղը, համեմել բուսայուղով և քացախով:


Խառը աղցան

salad-150x150

1 կապ մառոլ
1 կապ բոլոկի
1 կապ կանաչ սոխ
3 ճ. գդալ քացախ
2 ճ. գդալ բուսայուղ
Մառոլը, կանաչ սոխը կտրտում ենք, ավելացնում բոլորակներով կտրտած բոլոկին, վրան ավելացնում քացախ, բուսայուղ, աղ ըստ ճաշակի և այդ ամենը խառնում:

Ընկույզով սպանախ

spanagh-150x150

1 կգ. սպանախ
1 բաժակ ընկույզ
2-3 ճ. գդալ քացախ
կես բաժակ եռացրած հովացրած ջուր
աղ, սև պղպեղ
սխտոր
մաղադանոս
սպանախՍպանախը եփել, մզել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ, աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել: Ստացված թանձրուկը խառնել աղացած սպանախի հետ, լցնել ափսեի մեջ և զարդարել նռան հատիկներով: Ընկույզով թանձրուկը կարելի է օգտագործել նաև եփած ճակնդեղի, կարմիր լոբիով աղցաններ համեմելու համար:

Լոբիով և վարունգով աղցան

1321026590_cucumber-150x150

500 գր. լոբի
կես բաժակ ջուր
3 հատ վարունգ
սամիթ
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին խաշել քիչ քանակությամբ ջրում: Պաղելուց հետո ավելացնել բարակ կտորներով կտրտած վարունգը, ավելացնել աղ և մանր կտրտած սամիթ, համեմել բուսական յուղով:

Կանաչ լոբիով աղցան

images1-150x150

300 գր. կանաչ լոբի
2 ճ. գդալ քացախ
1 գլուխ սոխ
4 ճյուղիկ սամիթ
սև պղպեղ
Լոբին աղ արած եռացրած ջրում եփել և քամել, վրան լցնել աղ, սև պղպեղ, քացախ, մանր կտրտած գլուխ սոխ և խառնել: Վերջում ավելացնել մանր կտրտած սամիթը:

Շոգեխաշած կաղամբ

5-150x150

4-5 միջին չափսի սոխ
1 միջին չափսի կաղամբ
1-2 ճ/գ տոմատ
2-3 թ/բ ջուր
Ձիթայուղ
Աղ, կարմիր և սև պղպեղ

Նախ անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել : Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով: Ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: 1-2 ճաշի գդալ տոմատը բացել 2-3 թեյի բաժակ ջրով, խառնել թավայի զանգվածի հետ, աղ ավելացնել և թողնել կրակին՝ մինչև կաղամբի շոգեխաշվելը:

Մատուցել բարձր տրամադրությամբ, ճաշակելուց առաջ աղոթել, ուտել չափավոր, քանի որ նույնիսկ բուսական
կերակուրը չի կարող համապատասխանել Պահքի խորհրդին, եթե այն ուտենք չափից շատ:


Թաբուլե

Tabule-150x150

300 գր. խոշոր բլղուր
3-4 հատ լոլիկ
1 կապ մաղադանոս
1 կապ սոխ
1-2 պճեղ սխտոր
1 թ. գդալ չաման
2 ճ. գդալ մանրացրած նանե
կես կիտրոնի հյութ
2 թ. գդալ ձեթ
Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:


Բողկով աղցան

jpeg

Սպիտակ կամ սև 2 հատ բողկը քերում ենք միջին չափսի քերիչով, վրան ավելացնում 1 գլուխ կտրատած սոխ, կիտրոնի հյութ կամ 1 թ. գդալ քացախ, սև պղպեղ, աղ, 2 ճ. գդալ ձեթ, Այդ ամենը լավ խառնել և աղցանն արդեն կարող եք մատուցել: Ոչ պահքային օրերին շատ համեղ է լինում, երբ աղցանին ավելացնում ենք նաև 2 ճ. գդալ թթվասեր:

.


Գազարով և բրնձով փլավ

gazar brindz

1-2 հատ գազարը քերել միջին չափսի քերիչով, ձեթի մեջ տապակել, երբ գազարը մի փոքր կփափկի, ավելացնել գդալի ծայրով շաֆրան, 1 թ. գդալ քարի և կես թ. գդալ անիսոն, այդ ամենը երբ մի փոքր ձեթի մեջ տաքանա, ավելացնել 1 բաժակ բրինձ, լավ խառնել, 2 րոպե տապակել և վրան լցնել 2 բաժակ սառը ջուր, աղ , և եփել մինչև, որ բրինձը պատրաստ կլինի:

Կանաչ լոբին ընկույզով

ynkuyz

1 կգ. լոբի
100 հատ ընկույզ
2 գլուխ սոխ
4 պճեղ սխտոր
համեմ, սամիթ,մաղադանոս
1 հատ կծու բիբար
Քիչ ջրում կանաչ լոբին կիսաեփ անել, վրան ավելացնել մսաղացով մանրացրած սոխը, ընկույզը, սխտորը, կծու բիբարը, կանաչեղենը, վրան ավելացնել մի քիչ քացախ, կես թ. գդալ խմելի և աղ: Այդ ամենը խառնել և եփել մինչև լոբին ամբողջովին պատրաստ կլինի:


Ֆրանսիական վինեգրետ

venigred-150x150

3 հատ գազար
1 հատ ճակնդեղ
5 հատ կարտոֆիլ
3 հատ թթու վարունգ
2 հատ սոխ
300 գր. կանաչ ոլոռ
2 ճ. գդալ չամիչ
2 հատ կիտրոն
1 բաժակ ձեթ
1 թ. գդալ մանանեխ
1 բաժակ գինի
Թեթև աղաջրի մեջ լցնել մի քանի կաթիլ քացախ, դրա մեջ եփել գազարը, այնուհետև ճակնդեղը: Մեկ ուրիշ աղաջրում եփել կարտոֆիլը: Երկուսի բանջարեղենային արգանակները միացնել իրար և դնել մի կողմ: Եփած բանջարեղենները միացնել իրար և դրան ավելացնել կտրտած թթու վարունգը, կտրտած սոխը, կանաչ ոլոռը, ճամիչը և 1 կիտրոնը, որը հարկավոր է կլպել, հանել կորիզները և
խորանարդիկներով կտրտել: Նախապես պատրաստված բանջարեղենային արգանակին ավելացնում ենք 1 բաժակ ձեթը, 1բաժակ գինին, երկրորդ կիտրոնի ողջ հյութը, մի քանի հատիկ սև պղպեղ, մանանեխը և աղը՝ ըստ ճաշակի: Ստացված հյութը եռացնում ենք մի քանի րոպե, ավելացնում արդեն պատրաստի աղցանի վրա և թողնում, որ կես ժամ մնա: Որից հետո այն արդեն կարելի է համտեսել: Ոչ պահքային օրերին վինեգրետը նաև զարդարում են եփախ ձվի օղակներով:


Գազար կորեական եղանակով

koreyansalad1-150x150

1կգ. գազարը քերում ենք երկարությամբ, վրան լցնում 5-7 գդալ քացախ, կորեական գազարի համար պատրաստի համեմունք 2-3 թեյի գդալ ,որը վաճառվում է գրեթե բոլոր խանութներում: Ինձ հանդիպած բոլոր համեմունքներից լավագույնը երևի ռուսական “լավկա պրյանոստեյ” արտադրության համեմունքն է: Այնուհետև ավելացնում աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 պճեղ ճզմած սխտոր և ամենավերջում ավելացնում ենք սոխեռածի ձեթը, որի մեջ նախօրոք տապակում ենք խոշոր կտրտած կես սոխ: Տապակած սոխը անպայման պետք է հանել ձեթի միջից, կարիք չկա, որ այն հայտնվի աղցանի մեջ: Ցանկալի է այն 1 օր թողնել սառնարանում, որպեսզի գազարը ավելի համեղ լինի:

Մյուսլի

muslii-150x150

Կես բաժակ հում “գերկուլեսը” խառնում ենք մրգերի, չրերի, չամիչի և , ըստ ճաշակի, շաքարավազի կամ մուրաբայի հետ ,վրան լցնում եռացրած ջուր: Այնուհետև պիալաի կամ բաժակի բերանը ծածկում ենք, թողնում ամբողջ գիշերը ,որ մնա: Առավոտյան այն արդեն պատրաստ կլինի և կարող եք ճաշակել ,ցանկալի է՝ անոթի: Ոչ պահքային օրերին շաքարավազը կարող եք փոխարինել խտացրած կաթով կամ մեղրով: Վերջինս անշուշտ ավելի օգտակար կլինի: Այս ուտեստը նաև անվանում են “գեղեցկության աղցան” իր ,մաշկի վրա ունեցած, առողջարար ազդեցության համար: