Եթե այսպես շարունակվի ապա բոլորս սովի ենք մատնվելու. Ղաուրմայի բնակիչ

Եթե այսպես շարունակվի ապա բոլորս սովի ենք մատնվելու. Ղաուրմայի բնակիչ

NOR ռադիոն այցելեց Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղ որտեղ բնակիչներից փորձեց պարզել թե ինչպիսին է իրավիճակը գյուղում` համաճարակային պայմաններում:

Ղաուրմայի բնակիչ Շիրազ Եփրիկյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Դժվարությունները շատ – շատ են, թե Ղաուրմայի եւ թե ընդհանուր բնակչությունը անցած տարիներին էլի որոշ չափով լավ էր ապրում, բայց այս վերջին տարում համավարակի հետ կապված, ապրուստը շատ է դժվարացել: Դրա համար բողոքի դուրս եկանք որպեսզի ճանապարհները բացվեն, որ կարողանանք մեկնել արտագնա աշխատանքի»:

«Մնացել ենք անգործ, զբաղվում ենք անասնապահությամբ սակայն այդտեղից ստացած եկամուտն էլ որպես ձեռքի ծախս հազիվհազ բավարարում է: Եթե այսպես շարունակվի սովի կմատնվենք»,-ավելացրեց Եփրիկյանը:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Եթե այսպես շարունակվի ապա բոլորս սովի ենք մատնվելու. Ղաուրմայի բնակիչ