
NOR ռադիոկայանը սեպտեմբերի 15-ին ստացել է Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության պատասխան նամակը՝ կապված Նինոծմինդա քաղաքի Ազատության 54 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հարակից տարածքում առաջացած կոյուղու խնդրի վերաբերյալ, որտեղ ընկերությունը ներկայացնում է խնդրի վերաբերյալ իր պարզաբանումը։
Նամակում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ ընկերությունը վերոնշյալ վնասի մասին տեղեկացել է Ձեր (NOR) ռադիո պաշտոնական հարցման հիման վրա։ Նամակը ստանալուց հետո Նինոծմինդայի սպասարկման կենտրոնի տեխնիկական խմբի կողմից նշված հասցեում կատարվել է համապատասխան տեղում ուսումնասիրություն, որի արդյունքում անմիջապես պլանավորվել և իրականացվել են անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները։
Ներկայումս առկա խնդիրն ամբողջությամբ վերացվել է, և կոյուղու ցանցը գործում է պատշաճ կերպով»։
NOR-ը հրապարակում է ստացված պաշտոնական նամակի պատասխանը՝ ամբողջությամբ։

Հարկ է նշել, որ ավելի վաղ մինչ նամակը ստանալը նկատել էինք, որ տեղում իրրականացվում են աշխատանքներ Աշխատանքներն իրականացվել են Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի գրասենյակի աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին շենքի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանին՝ բարձրաձայնելով շենքի հարակից տարածքում ստեղծված կոյուղու խնդիրը։ Բնակիչների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ 56-րդ շենքի կոյուղու համակարգը խցանված էր, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվում էին հարևանությամբ գտնվող 54-րդ շենքի բակ և հարակից տարածք։ Նշենք նաև, որ NOR-ը պաշտոնական նամակով դիմել էր Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությանը՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու խնդիրը լուծելու ուղղությամբ։
«Ինֆեկցիայի բուն» և գարշահոտություն․ 54 շենքի բնակիչները ահազանգում են
54 շենքի հարակից տարածքում առաջացած կոյուղու խնդիրը վերացվել է

