
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, նկատեցինք, որ Նինոծմինդա քաղաքի Ազատության 54 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հարակից տարածքում առաջացած կոյուղու խնդիրը վերացվել է։
Տեղում ականատես եղանք, որ կոտրված խողովակի պատճառով կոյուղաջրերը լցվում էին շենքի հարակից տարածք՝ տարածելով տհաճ հոտ։ Աշխատանքներն իրականացվել են Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի գրասենյակի աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին շենքի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանին՝ բարձրաձայնելով շենքի հարակից տարածքում ստեղծված կոյուղու խնդիրը։ Բնակիչների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ 56-րդ շենքի կոյուղու համակարգը խցանված էր, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվում էին հարևանությամբ գտնվող 54-րդ շենքի բակ և հարակից տարածք։ Նշենք նաև, որ NOR-ը պաշտոնական նամակով դիմել էր Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությանը՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու խնդիրը լուծելու ուղղությամբ։
«Ինֆեկցիայի բուն» և գարշահոտություն․ 54 շենքի բնակիչները ահազանգում են

