Նինոծմինդայում ասֆալտապատվել է 18 հազար քմ ճանապարհ․ որքան է կազմել աշխատանքների արժեքը

Նինոծմինդայում ասֆալտապատվել է 18 հազար քմ ճանապարհ․ որքան է կազմել աշխատանքների արժեքը

Նինոծմինդա քաղաքում օրերս ասֆալտապատվեցին Պուշկին և Սպանդարյան փողոցների ճանապարհահատվածները, որոնք երկար ժամանակ գտնվում էին անմխիթար վիճակում։

Նրա խոսքով՝ այս փուլում ասֆալտապատման աշխատանքները նախատեսված էին միայն այն հատվածներում, առավել վատ վիճակ էր։ Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է շուրջ 18 հազար քառակուսի մետր ճանապարհ։

Քաղաքի մյուս փողոցների, մասնավորապես՝ առավել վատ վիճակում գտնվող Հովսեփյան փողոցի ասֆալտապատման հնարավորության մասին տեղեկանալու նպատակով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանին։

Հարկ է նշել, որ մրցույթը հայտարարվել էր 700 000 լարի նախահաշվային արժեքով, իսկ այն շահել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը՝ 630 000 լարի առաջարկով։ Աշխատանքները ֆինանսավորվում էին տեղական բյուջեից։ Նշենք, որ քաղաքի մնացած փողոցների համար ասֆալտապատում այս պահին նախատեսված չէ։

Նինոծմինդայի ճանապարհները մնում են խնդրահարույց

Նինոծմինդայի ճանապարհներն էլ ավելի են քայքայվել