Նինոծմինդայի ճանապարհները մնում են խնդրահարույց

Նինոծմինդայի ճանապարհները մնում են խնդրահարույց

Նինոծմինդայի գրեթե բոլոր փողոցները անտանելի վիճակում են, ճանապարհային ենթակառուցվածքը փլուզված է։

Փոսերը և վնասված ճանապարհները ոչ միայն խոչընդոտում են երթևեկությանը, այլև հաճախ դառնում են ավտոմեքենաների շարքից դուրս գալու պատճառ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում չկա մեկը, որ դժգոհ չլինի ստեղծված իրավիճակից։ Գնալով երթևեկությունը դառնում է անհնար, իսկ ասֆալտապատ ճանապարհները երազանք։ Ստեղծված իրավիճակի պատճառը արդեն երկու տարի տևող նոր ջրագծերի անցկացումն է։

Բացի ճանապարհային ենթակառուցվածքից Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան այլ շատ կարևոր ենթակառուցվածքներ, որոնք նույնպես վատ վիճակում են։ Դրանց NOR ռադիոկայանը կանդրադառնա հետագա նյութերում։

Ամեն օր այս ճանապարհներով երթևեկող վարորդները ստիպված են բախվել լրացուցիչ ֆինանսական բեռի, քանի որ վնասված ավտոմեքենաների վերանորոգումը պահանջում է զգալի ծախսեր։ Բացի այդ, ճանապարհների վատ վիճակը մեծացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը։

Տեսանյութ․